Կարմիր բանտիկը կապած չաքուջով սպառնացող մարդամեկը, փաստորեն, ձեռքի հետ նաև ոստիկանության պրոֆեսիոնալիզմի գնահատիչ ու փորձագետ է աշխատում:
Այդ դեպքում Մարտի 1-ին ինչու՞ էիր կուզեկուզ փախչում, ենթարկվեիր օրենքին, իրավակարգին ու օրինապահներին:
Իսկ հիմա էլ վստահ գնահատում ես մի բնագավառ, որից գաղափար չունես, քեզ հիմա ուղղակի այդպես է պետք:
Գրեթե համոզված եմ, որ սրանք հաստատ այն ձեռքը վնասած քաղաքացու հետ կապված գործով ոստիկաններին չեն մեղադրի, կասեն՝ էդ ցուցարարը ինքնասպանության փորձ է կատարել:
Ծիծաղեցի՞ք, ճիշտ եք, ծուռ հայելիների սենյակում ծուռ պետություններում էլ է ամեն սարսափելի բան վերածվում ծիծաղի ու վայելքների վայրի:
Այո՛, Հայրենիք չէ, այլ վայր՝ ծիծաղի ու լացի, անզորության, խելագարության հասնող հանդուրժողականության Վայր...
Ռոբերտ Մելքոնյան